Հասարակություն 

Ռիո դե Ժանեյրոյում հոգևորականի են պատանդ վերցրել պատարագի մատուցման ժամանակ

Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) դեղատուն թալանելուց հետո, ոստիկաններից փախչող երիտասարդը պատանդ է վերցրել մի հոգևորականի, ով քաղաքի եկեղեցիներից մեկում ավանդական կիրակնօրյա ծառայություն էր մատուցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով La Segunda չիլիական պարբերականին:

 

Երիտասարդ տղան ներխուժել է Իպանեմա թաղամասում գտնվող եկեղեցին և հրազենով սպառնացել հոգևորականին:

 

Հոգևորականը որոշել է բախտը չփորձել և հանձնվել է, որից հետո տղան նրանով պաշտպանվել է՝ որպես կենդանի վահան:

 

Երիտասարդը հոգևորականին բաց է թողել և պատանդ վերցրել եկեղեցական մեկ այլ սպասավորի: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո, երիտասարդը հանձնվել է իշխանություններին և ձերբակալվել:  

Նույն շարքից