Հասարակություն 

Արաբ արքայազն կողոպտվել է Փարիզում

Փարիզում զինված հարձակում է տեղի ունեցել սաուդյան արքայազնի ավտոշարասյան վրա։ Հանցագործները գողացել են 250.000 եվրո, ինչպես նաև տարել ավտոմեքենան։ Սաուդյան թագավորական ընտանիքի հատկապես որ ներկայացուցչի մասին է խոսքը, ոստիկանությունում չեն պարզաբանել, գրում է Корреспондент-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի մուտքի մոտ։ Սաուդյան Արաբիայի դեսպանատանը պատկանող մեքենայի վրա հարձակում է գործել մի քանի զինված մարդ։

 

Բացի գումարից, նրանց ձեռքում են հայտնվել նաև դիվանագիտական առաքելության փաստաթղթեր և արքայազնի անձնական իրերը։ Ոստիկանության տվյալներով՝ զենք չի կիրառվել, տուժածներ չկան։

 

Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել։ 

Նույն շարքից