Հասարակություն 

Իրանում գրանցված երկրաշարժի հետևանքով 80 մարդ է զոհվել

Իրանի արևմուտքում այսօր գրանցված 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 80 մարդ է մահացել:

 

Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07:02-ին:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավերվել է տների մոտ 50 տոկոսը:

 

Երկրաշարժը գրանցվել է Իլամ նահանգում, որի նահանգապետ Ռեզա Մորվարիդը հաղորդել է, որ աղետի գոտի փրկարար խմբեր են ուղարկվել:

 


Նույն շարքից