Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակողը հայ ներգաղթյալ է եղել: 43-ամյա Արթուր Միրզոյանի թիրախում եղել է Թուրքիայի Հանրապետության զինանշանը, տեղեկացնում է Московский комсомолец-ը:
«МК» -ին հայտնի է դարձել, որ գիշերը «Добрый лес» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանը որսորդական զենքով կրակել է թուրքական հանրապետության զինանշանի ուղղությամբ:
Արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին: Սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել:
Կրակոցների ձայներին արձագանքել է ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա և ձերբակալել են:
Արարքի դրդապատճառները չեն հաղորդվում: Սակայն ոստիկանները նշում են, թե կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ պատճառը հայերի և թուրքերի դարավոր թշնամանքն է, որոնք հատկապես սրվել են վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրման պատճառով: