Հասարակություն 

Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին պատարագ կմատուցի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին պատվին պատարագ կմատուցի: Այդ մասին հաղորդել է Բունեոս-Այրեսի կարդինալ Մարիո Պոլլին օգոստոսի 17-ին հայ կաթոլիկե եկեղեցում անցկացրած պատարագի ժամանակ:

«Հռոմի պապը պատասխանել է Ցեղասպանության ճանաչմանը նվիրված պատարագ անցկացնելու՝ մեկ տարի առաջ Ներսես Պետրոս 19-րդի կողմից ուղարկված Հայ կաթոլիկ եկեղեցու հրավերին», - հայտարարել է եկեղեցու հովիվ Պաբլո Հակիմյանը՝ ի պատասխան Prensa Armenia գործակալության հարցին:

Գործակալության փոխանցմամբ, անցած տարվա հունիսին Ներսես Պետրոս 19-րդ պատրիարքի հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապն ընդունել էր նաեւ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու աղջկան: Պապը լսել է աղջկան, վերցրել նրա ձեռքը եւ ասել. «Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»:

Նույն շարքից