Հասարակություն 

Տուրիստներ տեղափոխող ավտոբուսը Տիբեթում ընկել է գետը

Տիբեթում տուրիստական ավտոբուսի գետն ընկնելու հետեւանքով 4 մարդ է զոհել, 13 մարդ համարվում է անհետ կորած, 29-ին հաջողվել է փրկել, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:

45 մարդ տեղափոխող ավտոբուսը կորցրել է կառավարումը եւ ընկել գետը:

Պատահարի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:

Օգոստոսի 9-ին Չինաստանի հարավ-արեւելքում՝ Տիբեթի շրջանում տուրիստական ավտոբուսի՝ անդունդն ընկնելու հետեւանքով 44 մարդ զոհվել, 11-ը վիրավորվել էին:

Նույն շարքից