Հասարակություն Պատահարներ 

Առեղծվածային ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. գերեզմանների մոտ հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 3-ին, դաժան, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի բնակիչներից ահազանգ է ստացվել ոստիկանության Աբովյանի բաժին, որ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում մասնատված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու հոշոտված մարմինը, իսկ մարմնից 15 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գանգը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Նարեկ ծերանոցի բնակիչ, 64-ամյա Արեգ Սարգսյանը, ով որպես անհայտ կորած 2015 թվականի դեկտեմբերի 30-ից որոնվում էր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից