Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Ուկրաինան մոտակա քսան տարում շանս չունի դառնալ Եվրամիության և ՆԱՏՈ- ի անդամ. Յունկեր

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եվրամիության քաղաքական պապան Յունկերը երեկ հայտարարեց , որ Ուկրաինան մոտակա քսան տարում շանս չունի դառնալ Եվրամիության և ՆԱՏՈ- յի անդամ: Ժողովրդկան լեզվով ասած` քցին:

Հիմա հարց, հանուն ինչի դրին էտ գյոզալ երկիրը ավիրեցին, Ղրիմն ու Դոնբասի մի մասը կորցրեցին, հազարավոր երիտասարդների կյանքը վատնեցին, տնտեսությունը ք.քմեջ արին:

Երևի որ Յացենյուկը միլիարդատեր դառնա, իսկ Պոռոշենկոն բիզնեսները պահի: Ոչ մի օլիգարխ, բացի Յանուկովիչից առանձնապես չի տուժել: Ոչ մի խոսքի ազատություն, ոչ մի մարդու իրավունքների պաշտպանություն:

Ցավոք սրտի, մեր պռադվինուտի կայքերը չգիտես ինչու չեն լուսաբանում ուկրաինական ներկան, միայն ժամանակ առ ժամանակսեփական երկիրը թուրքերի բիզնեսներին հանձնած էն վրացի ախմախին են գովում:

Մայդանը, փրփուրները բերաններին լուսաբանեցին, իրենց ճղեցին, բայց ներկայիս հերնանիծած Ուկրաինայի մասին ոչ մի խոսք:

Յունկերին լավ հասկանալի է: Ում է պետք Եվրոպայում քառասունհինգ միլիոնանոց թազա երկիր: Կարևորը ռուսին վատ լինի ու թքած թե դրա համար ուկրաինացիներին ռասխոդ չանեն :

Մենք պայքարելու ենք ռուսների դեմ մինչև վերջին ուկրաինացին, -դառը կատակում են եվրոպացիք թվիտերում: Ավաղ, ամեն կատակում միայն մի մասն է կատակը, իսկ մնացածը դառը ճշմարտություն:

Հ.Գ. Մոլդովայի մասին չգրեմ, ավելի տխուր ա քան նույնիսկ Ուկրաինայում:

Նույն շարքից