Գլխավոր Ռազմական 

ՀՀ զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան. Սեյրան Օհանյան

analitik.am

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 4-ին կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը` նվիրված 2016թ. փետրվարի ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների քննարկմանը, ինչպես նաև մարտի հիմնական անելիքների նախանշմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զինված ուժերում ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հաշվետու ժամանակահատվածում զորամասերում ու մարտական հենակետերում անձնակազմի զգոնության և կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, զինված ուժերի կիրառման պլանների ճշտումների ուղղությամբ կատարված աշխատանքների վրա:

Նշելով, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով շարունակվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, պաշտպանական գերատեսչության ղեկավարը առավել կարևորել է անցկացված մարտավարաշարային պարապմունքները և մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումները, որոնց արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կաննոների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Նույն շարքից