Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաջորդ շաբաթ կայցելի Իրան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Նախատեսվում է, որ Դավութօղլուի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպման ժամանակ 5 փաստաթուղթ կստորագրվի:
Բացի այդ, կողմերը կքննարկեն ներդրումներին, էներգետիկայի ոլորտին առնչվող հարցեր և կանդրադառնան Սիրիայի հարցին: