Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հրաման է ստորագրել խորհրդարանի լուծարման վերաբերյալ, տեղեկացնում է Reuters-ը:
«Ժամանակն է կրկին վերանայել բարեփոխումները, որոնք շոշափելի են շատ քաղաքացիների համար», — ասել է նա:
Խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակված են ապրիլի 24-ին
Հիշեղցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի կառավարությունը դիմել է երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին` խնդրելով լուծարել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել: