Նյու Յորքում 12 տարի տևած շինարարական աշխատանքներից հետո բացվել է մետրոյի՝ աշխարհում ամենաթանկ կայարանը, հայտնում է РИА Новости-ն։
Աղբյուրը նշում է, որ ի սկզբանե 2 միլիարդ դոլար գնահատված նախագիծն արդյունքում արժեցել է մոտ 4 միլիարդ: Այսպիսով, կայարանը դարձել է աշխարհում ամենաթանկարժեքը:
Տրանսպորտային հանգույցը և դրա տանիքի տակ գտնվող խանութներն ու սրճարաններն ամբողջությամբ կսկսեն գործել առաջիկա ամիսների ընթացքում:
Նախատեսվում է, որ կայարանից օրական կօգտվի ավելի քան 200 հազար մարդ։



