Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր` մարտի 4-ին լրագրողների հետ զրույցում խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասաց, որ տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ, որոնք ըստ նրա՝ կանխատեսելի էին էին.
«Սա կարելի է անվանել էլիտային էվոլյուցիայի փորձ, այսինքն՝ էլիտայի կազմի փոփոխություն, կամ վերակառուցում: Այս պրոցեսն սկսվել է 2010-11թթ., երբ հայկական էլիտայում եղան առաջին լուրջ փոփոխությունները, հետո Հովիկ Աբրահամյանի գալուստով այդ պրոցեսում դադար եղավ, ու հիմա սա կարելի է համարել հնի շարունակություն: ՀՀԿ-ականները վերցրել են բոլոր քաղաքական հարթակները երկրում, բայց լուրջ դիրքեր չունեն: Հակասությունները առաջանում են նրանց ներսում, այն, ինչ կա նրանց միջև, իշխանության ներսում խնդիրներ են»:
Իսկանդարյանի խոսքով՝ այժմ փորձ է արվում օլիգարխիան անջատել քաղաքականությունից:
«Իհարկե, սա չի նշանակում, որ օլիգարխիան դադարում է օլիգարխիա լինելուց, նրանք առաջվա նման բիզնեսը միմյանց միջև բաժանելու են: Բայց քաղաքականության մեջ հաղթում է այն հոսանքը, որը ես կանվանեի բյուրոկրատական: Մարդկանց, ում նախագահը բերում է քաղաքականություն, ավելի շատ չինովնիկական ուղղվածություն ունեն, քան սեփական բիզնես-մենեջերական: Այս փորձը չգիտեմ՝ որքանով հաջողված կլինի, որովհետև այսպիսի պայքարները դժվար են, քանզի իշխանությունները պայքարում են համակարգի ներսում՝ իրենք իրենց դեմ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: