Ամերիկացի գիտնականները տեղեկացրել են, որ Երկիր մոլորակը հսկայական աստերոիդի հետ կհանդիպի2880 թվականի մարտի 16-ին:
Երկնային մարմնի տրամագիծը 1 կմ է, արագությունը՝ շուրջ 15 կմ/վ: Աստերոիդը պոտենցիալ մահ է բերելու մեր մոլորակի բոլոր կենդանի օրգանիզմներին, գրում է «Դեյտա» գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ աստերոիդի հետ հանդիպման հավանականությունը 0.3% է: Իսկ եթե բախումը, ամեն դեպքում, տեղի ունենա, պայթյունը երկու միլիոն անգամ հզոր կլինի, քան 1945 թվականին Հիրոսիմայի վրա ատոմային ռումբի ընկնելու ժամանակ էր: