Հասարակություն 

«Renovo Motors»-ը պաշտոնապես ներկայացրել է ամբողջությամբ էլեկտրական «Renovo Coupe» սուպերքարը

«Renovo Motors»-ը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին մեքենան՝ ամբողջությամբ էլեկտրական «Renovo Coupe» սուպերքարը: Մեքենայի արժեքը 529 հազար դոլար է: Ընկերությունն արդեն սկսել է պատվերներ ընդունել: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 100 նմուշ արտադրել, գրում է Autonews-ը:

 

Մեքենան ստեղծվել է «Shelby Daytona CSX9000»-ի հիմքի վրա: «Renovo Coupe»-ում առկա է էլեկտրական շարժիչ, որի հզորությունը 500 ձիաուժ է, իսկ առավելագույն արագությունը՝ 193կմ/ժ: Մեքենան 100 կմ/ժ-ը զարգացնում է 3.4 վայրկյանում:

«Renovo Coupe»-ի մարտկոցը հնարավոր է լիցքավորել 5 ժամում, սովորական ցանցից:

 

Նույն շարքից