Հասարակություն 

Շոգերի հետևանքով Ճապոնիայում 3 մարդ է մահացել

Շոգերի հետևանքով Ճապոնիայում  վերջին շաբաթում 3 մարդ է մահացել և ավելի քան 2 հազ. 2 հարյուր մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտարարություն է տարածել Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները:


Օթերևութաբանները կանխատեսել են ջերմաստիճանի նվազում: Մարդկանց կոչ են անում օգտվել օդափոխիչներից,  երկար ժամանակ չմնալ փողոցում, ինչպես նաև` շատ ջուր խմել:

 

Նույն շարքից