Երեկ` մարտի 3-ին, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ռուս-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Դենիել Ռասելի հետ: Այս մասին հաղորդում է ԵՏՄ լրատվական ծառայությունը` հաղորդելով, որ
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության հեռանկարներին ուղղված հարցեր: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շահագրգռված է խորացնել արտերկրի բիզնես ասոցիացիաների, այդ թվում` ամերիկա-ռուսական գործարար խորհրդի հետ համակարգային երկխոսությունը: Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով` հանձնաժողովը բաց է արտերկրի գործընկերների հետ փոխգործակցության հարցում:
«Եվրասիական ինետգրումը հնարավորություն է տալիս ընլայնելու ներքին շուկան, այն դարձնելով ավելի թափանցիկ և ներդրողների ու գործարարների համար` հասկանալի: Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազեցման ֆոնին այս շուկայի զարգացումը թույլ էտալիս դառնալ անդամ պետությունների տնտեսությունների աճի ու դիվերսիֆիկացման գլխավոր աղբյուրը»,-ասել է Տիգրան Սարգսյանը: