Հասարակություն 

Պաշտոնյան բողոքել է չափազանց բարձր աշխատավարձից

Կիպրոսի էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության նախարարության աշխատակից Մարիոսա Դրուշիոտիսը նախագահին նամակ է գրել՝ բողոքելով չափազանց բարձր աշխատավարձից,  հայտնում է BBC-ն:

Նամակում նա խոստովանել է, որ աշխատանքի վերջին տարում ինքը փաստացի ոչինչ չի արել:

Դրուշիոտիսը նաև ավելացրել է, որ այդ պարագայում նա կարող է ընդհանրապես աշխատանքի չգնալ, որի դեպքում պետությունը գոնե կխնայեր գրասենյակի ջեռուցման և էլեկտրաէներգիայի ծախսը:

Նույն շարքից