Գլխավոր Հասարակություն 

Դադարեցվել են Սևանա լճում անհետացած ձկնորսների որոնողական աշխատանքները

analitik.am

Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության փրկարարները մթության պատճառով դադարեցրել են Սևանա լճում ձկնորսությունից չվերադարձած անձանց որոնումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Նախարարությունը մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացել, որ մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1992 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):

Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Նույն շարքից