Հայաստան Քաղաքական 

Ռոբերտ Հարությունյանը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը, որոշում է կայացրել Ռոբերտ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Նշենք, որ նոր փոխնախարարը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին է։

Հարությունյան Ռոբերտ Խոսրովի

Ծնվել է 1975թ մայիսի 2-ին:

1998թ-ին ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան (բակալավրի աստիճան, ֆինանսներ եւ վարկ:

2007-2010թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում (տնտեսական գիտությունների թեկնածու, ապահովագրություն):

Շվեյցարական բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոս (MBA):

1998թ-ից մինչեւ 1999թ – Հայաստանի Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի մասնագետ:

1999թ-ից մինչեւ 2002թ – Հայաստանի Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի ղեկավար:

2002թ-ից մինչեւ 2008թ – Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման   կենտրոնի գործադիր տնօրեն:

2002թ-ից մինչեւ 2008թ նաեւ աշխատել է Ֆինանսաբանկային քոլեջում որպես դասախոս:

2008թ-ից մինչեւ 2014թ – «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:

2015թ հունվարի 12-ից – Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ:

Նույն շարքից