Քիմ Քարդաշյանը, չի պատրաստվում ծախսել իր հոնորարները ամուսնու պարտքերի վրա, որոնք անցնում են 60 միլիոն դոլարից, հայտնում է newsyou.info-ն:
«Քիմը Քանյեին հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում վճարել նրա պարտքերը, քանի որ չի ուզում ընկնել նույն վիճակի մեջ, որում այժմ գտնվում է նրա ամուսինը: Քանյեն փողերն այնպես է ծախսում, կարծես դրանք աճում են ծառերին, իսկ Քիմը մտածում է երեխաների ապագայի մասին և իրեն զսպում է ծախսերում»,- ասել է զույգին մոտ աղբյուրը: