Գլխավոր Հայաստան 

Լուսանկարներ Եռաբլուրից. Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 57 տարեկան

analitik.am

Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5–ին՝ Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման։

Սպարապետի ծննդյան օրվան նվիրված միջոցառում անցկացվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում , որտեղ ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը,  գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, նախարարներ Լևոն Յոլյանը, Հրանուշ Հակոբյանը և այլ բարձրաստիճան անձինք, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին:

Ներկայացնում ենք Analitik.am-ի պատրաստած ֆոտոշարքը միջոցառումից:

Նույն շարքից