Հասարակություն 

Վարչապետը՝ լրագրողներին. Դատարկ խոսակցություններին վերջ տվեք

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում   ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչն են ընդունել, ինչը չեն ընդունել։

Լրագրողների հարցին, թե ինչու Ընտրական օրենսգրքի նախագծում չեն ընդգրկվել ընդդիմության առաջարկները, որոնցով, ըստ նրանց, հնարավոր կլինի կանխել ընտրակեղծիքները, վարչապետը հայտարարեց.  «Դատարկ խոսակցություններին վերջ տվեք: Հանրությանը հարկավոր է իրազեկել իրականության մասին, իրատեսական հարցերի մասին, ոչ թե Ձեր  մտադրությունները, մտահոգությունները, փաթաթում եք բոլորի վզին»:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին հրապարակվել է Ընտրական օրենսգրքի նախագիծը, որտեղ  ընդգրկված չեն ընդդիմության առաջարկները։

Նույն շարքից