Հասարակություն 

Ի՞նչ պատժի արժանացավ «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի տնօրենը

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով «Հայփոստ» ՓԲ ընկերության Հրազդանի մասնաճյուղի  տնօրեն Վարազդատ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասով՝ շորթմամբ առևտրային կաշատք, մեղադրանքում և նրա նկատմամբ նշանակվել  է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամի չափով:
Ըստ մեղադրանքի, «Հայփոստ» ՓԲ ընկերության Հրազդանի փոստային մասնաճյուղի տնօրեն  Վարազդատ  Հակոբյանը  2008 թվականի հուլիսի 1-ից միչև 2014 թվականի ապրիլ ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում   «Չարենցավանի 2501»   փոստային բաժանմունքի պատասխանատուների միջոցով շորթմամբ՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, նույն բաժանմունքի թվով չորս փոստատարներից  որպես կաշառք պահանջել և ստացել է նրանց կողմից սպասարկվող վարչական տարածքում բնակվող թոշակառուներին և նպաստառուներին վճարվող ամենամսյա սոց. վճարումներից գոյացած գումարներից յուրաքանչյուր ամսվա կտրվածքով միջինացված հաշվարկով 102.000 ՀՀ դրամ՝ ընդհանուր 7.038.000 ՀՀ դրամ գումար:
Ամբաստանյալն իրեն  մեղավոր է ճանաչել և նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:
Որպես Վ.Հակոբյանի անձը բնութագրող տվյալներ դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը բնութագրվում է բացառապես դրականորեն, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, կատարած հանցանքի համար զղջացել է։ Նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ են դիտվել  ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցելը, դրա  համար  մեդալներով, պատվոգրերով պարգևատրվելը,  մի շարք հիվանդություններով տառապելը:

Նույն շարքից