Քաղաքական Միջազգային 

Թուրքիայի համար Իրանը դարպաս է դեպի Արևելք. Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Թուրքիայի և Իրանի ընդհանուր նպատակը տարածաշրջանում էթնիկ հակամարտությունները վերացնելն է, փոխանցում է  RIA Novosti-ն:

«Թուրքիայի և Իրանի տարբեր ոլորտներում համագործակցությունը կուժեղացնի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը: Մեր բոլոր տարաձայնություններով հանդերձ, Թուրքիան և Իրանը ընդհանուր նպատակ ունեն՝ վերացնել տարածաշրջանում էթնիկ հակամարտությունները», — ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիայի համար Իրանը դարպաս է դեպի Արեւելք, իսկ Թուրքիան Իրանի համար՝ դեպի Արեւմուտք: «Թուրքիան Իրանի համար բարդ ժամանակներում մտերիմ երկիր է եղել: Նախքան պատժամիջոցները չեղարկելը մենք պլանավորում էինք տարեկան 30 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենալ, սակայն հիմա մենք կարող ենք ավելի հեռուն գնալ»,- ասել է նա:

Նույն շարքից