Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Պոլտավայում պարեկային ոստիկանների երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, թե երկրում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերականգնել Դոնբասի և Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը:
«Հույս ունեմ, որ մեր արեւմտյան գործընկերները կանեն ամեն բան, որպեսզի մեր տղաները չզոհվեն ճակատում: Դրա համար պետք է վերականգնել Դոնեցկի, Լուգանսկի նկատմամբ վերահսկողությունը եւ վերադարձնել Ղրիմը: Սա պետության տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրն է», - ասել է Յացենյուկը: