Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից պաշտպանվելու համար դիմել են զենքի: Իսլամիստ ծայրահեղականների` Շանգալում իրականացրած եզդիների կոտորածից մի կերպ փրկված եզդիները ապաստանել են հյուսիսիրաքյան քրդական շրջաններում և Սիրիայի քրդաբնակ Ռաժավա բնակավայրում: Շուրջ 1.400 եզդի տղամարդ, իրենց ընտանիքները թողնելով ապաստանած վայրերում, զինվել են ու պատերազմ հայտարարել ահակբեկիչներին, հաղորդում է « Ermenihaber»-ը:
«Մեր ընտանքիները ապահով վայրերում թողնելով` մենք հանուն մեր հողերի ու հանուն մեր պատվի վերադարձել ենք` պատերազմելու իսլամիստ ահաբեկիչների դեմ: Նրանք մեզնից հարյուրավոր մարդկանց են կոտորել, մենք մեր հողերը չենք թողելու նրանց: Շանգալի լեռը մեզ համար սուրբ նշանակություն ունի, այնտեղ ունենք մի շարք սրբավայրեր»,- թուրքական «Դողան» լրատվական գործակալության թղթակցին ասել է Աբդո Համո անունով մի եզդի ազատամարտիկ: