Հասարակություն 

Վթար Ծովագյուղ-Դիլիջան ճանապարհին. կա 3 վիրավոր

Փրկարար ծառայությունն օգոստոսի 19-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացել, որ Սեւան-Ծովագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում վթար է եղել:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան 5-րդ կմ-ում «Միտսուբիշի» մակնիշի 34DR4251 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:

Հրշեջ փրկարարները Ա. Ս.-ին (ծնվ. 1980թ.), Վ. Շ.-ին (ծնվ. 1983թ.) եւ Գ. Մ.-ին (ծնվ. 1991թ.) դուրս են բերել ձորից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Սեւանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Նույն շարքից