Նախօրեին Տավուշի մարզում մահվան ելքով ավտովթարի գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից, հավելելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհին. «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ճանապարհի հարակից ձորակը:
Վթարի հետևանք մահացել է ուղևորներից մեկը, իսկ վարորդը և ևս 3 ուղևորները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: