Հասարակություն 

Ջիգարխանյանի կինը հերքել է դերասանի` կաթված ստանալու մասին տեղեկությունը

Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հերքել է դերասանի` կաթված ստանալու մասին լուրը և հայտնել, որ իր ամուսինը հիվանդանոցում պլանային հետազոտություն է անցնում, գրում է RIA Novosti-ն:

«Հերքում եմ, դա ճիշտ չէ, ինչ-որ մեկը հնարել է այդ ախտորոշումը։ Մեզ մոտ պլանային է, նա բուժվում է: Դա նախատեսված էր, պետք է ավարտին հասցնել ինչ-ինչ ընթացակարգեր: Նրա մոտ ամեն ինչ նորմալ է, առողջության հետ կապված ոչ մի բարդություն չկա: Պաշտոնապես եմ ասում` ես հիվանդանոցի տնօրենից ճշտել եմ, նրա հետ ամեն ինչ նորմալ է»,- ասել է նա:

Դերասանի հոսպիտալացման մասին տեղեկությունը հաստատել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամլո ծառայությունը:

Նույն շարքից