Հասարակություն 

Ռուսական պատժամիջոցները ծանր իրավիճակ են ստեղծել Թուրքիայի տնտեսությունում

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ռուսական պատժամիջոցների ու զբոսաշրջիկների հոսքի ֆոնին թուրքական տնտեսությունը վերապրում է նոր աղետներ, ինչպիսիք են վարկեր վճարելու անկարողությունն ու բանկերի վրա ճնշումների մեծացումը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի բանկային վերահսկողության ու կարգավորման գործակալությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ Թուրքիայի բանկային ոլորտում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Չվերադարձված վարկերի քանակն աճել է 3.18 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 5 տարում։

Թուրքիայի տնտեսությունում դժգոհության հերթական ալիքի պատճառ են հանդիսացել ռուսական պատժամիջոցների պատճառած վնասները, ազգային արժույթի արժեզրկումն ու երկրի քաղաքական անկայունությունը, որոնք հանգեցրել են մեծ թվով զբոսաշրջիկների հոսքի կրճատման։ Թուրք փորձագետներն ընդգծում են, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։

Նույն շարքից