Հասարակություն 

Ուրուգվայի նախագահն այցելել է այն բանտը, որտեղ անցկացրել է 15 տարի

 

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան այցելել է Մինաս քաղաքի բանտը, որտեղ անցկացրել է գրեթե 15 տարի, գրում է РИА Новости-ն։

Մուխիկան ազատազրկված է եղել 1970-1980-ականներին՝ բռնապետության տարիներին։ Նա հայտնվել է բանտում ապստամբական շարժմանը մասնակից լինելու համար։

Ուսումնասիրելով բանտը՝ նախագահը լրագրողներին ասել է, որ բանտախուցը, որտեղ ինքը նստած է եղել, գրեթե չի փոխվել։
Մուխիկան համարվում է Լատինական Ամերիկայի ամենաարտասովոր նախագահներից մեկը։ Նրա հայրենակիցները անվանում են նրան «ամենաաղքատ նախագահ», քանի որ Մուխիկան  գրեթե իր ամբողջ աշխատավարձը տրամադրում է բարեգործությանը

Նույն շարքից