«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները Սիրիայում գերեվարված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին գլխատել են և տեսանյութը տեղադրել համացանցում ՝«Ուղերձ Ամերիկային» վերնագրով: Այս մասին գրում է Al Arabia-ն:
Ամերիկացի լրագրող, 40-ամյա Ջեյմս Ֆոուլին անհետ կորել էր 2012 թվականի նոյեմբերի 22-ին:
Ավելի վաղ ահաբեկչական խմբավորումը հայտարարել էր, որ եթե ամերիկացիները չդադարեցնեն ռազմական գործողություններն Իրաքում, իրենք կխորտակեն նրանց իրենց իսկ արյան մեջ:
Տեսահոլովակում ամերիկացի լրագրողն ասում է. «Ես խնդրում եմ իմ սիրելի հարազատներին, որ բարձր պահեն իմ պատիվը և իմ մահվանից հետո տրվելիք գրոշները չվերցնեն: Ես շատ կուզենայի տեսնել իմ հարազատներին, սակայն գնացքն արդեն գնացել է: Երանի ես ամերիկացի չլինեի: Ես կոչ եմ անում բոլորին դեմ դուրս գալ իսկական թշնամուն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նրանք են իմ իսկական դահիճները»:
Իրաքում իրավիճակն ավելի է սրվել ահաբեկիչների կողմից 2 միլիոն բնակիչ ունեցող Մոսուլ քաղաքը գրավելուց հետո: Նրանք նաև գրավել են Սադամ Հուսեյնի ծննդավայր Տիկրիտ քաղաքը: