Հասարակություն 

Դասական մեքենաների ցուցադրության շաբաթ՝ Կալիֆորնիայում (լուսանկարներ)

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնտերեյ քաղաքը տարին մեկ վերածվում է դասական ավտոմեքենաների բոլոր սիրահարների համար ուխտավայրի, որոնք ժամանում են այս քաղաք՝ տեսնելու լավագույն ռետրո մեքենաները, որոնք ստեղծվել են մինչ- և հետպատերազմյան ժամանակաշրջանում, գրում է buro247.ru-ն։

 

2014 Pebble Beach Concours d'Elegance դասական մեքենաների ցուցադրության շաբաթը հագեցած է մի շարք միջոցառումներով, այդ թվում՝ Concours d'Elegance շոուն, որին մասնակցելու համար անհրաժեշտ է հրավեր։ Յուրաքանչյուր ավտոմեքենա ընտրվում է հանձնաժողովի կողմից։ Ընտրված մեքենաները կամ պետք է լինեն լավ վերանորոգված, կամ լավ պահպանված։

 

Օգոստոսի 17-ին մեկնարկած ցուցադրությունում ներկայացված են 1920-30-ականների ոսկե ժամանակաշրջանի ավտոմեքենաները, ներառյալ այնպիսի հայտնի անուններ, ինչպես Duesenberg, Cadillac, Packard, Chrysler Imperial, Pierce Arrow, Hispano-Suiza, Rolls-Royce, Bugatti, Mercedes-Benz, Bentley, Talbot-Lago, Delage, Delahaye, Ferrari, Aston Martin, Alfa Romeo, Maserati, BMW, Riley և Jaguar։

Մրցանակի է արժանացել 1954թ. Ferrari 375 MM Scaglietti Coupe ավտոմեքենան, ինչն անսպասելի չի եղել՝ հաշվի առնելով նրա ծագումը, որակը և, անկասկած, նրբագեղությունը։

 

Ժյուրիի համար հեշտ չի եղել ընտրություն կատարելը, քանի որ մրցույթին մասնակցել է 218 մեքենա՝ 15 երկրից։

Նույն շարքից