Ավստրիայի արևմտյան հատվածում գտնվող Ֆեկլաբրուկ քաղաքում երկու տղամարդու տեղափոխել են հիվանդանոց՝ Էբոլա վիրուսով վարակված լինելու կասկածանքով, գրում է euromag.ru-ն:
Վերին Ավստրիայի դաշնային տարածքի կառավարության ղեկավար Իոզեֆ Պյուրինգերը ճշտել է, որ երկու անձինք էլ Ավստրիա են եկել Նիգերիայից, և այժմ ունեն բարձր ջերմություն:
Էբոլա վիրուսի ախտանշաններից մեկը բարձր ջերմությունն է, որը ոչ մի կերպ հնարավոր չէ իջեցնել: Նրանց անալիզներն ուղարկվել են Համբուրգի համալսարաններից մեկը, իսկ մինչ այդ երկու հիվանդներն էլ մեկուսացված են: