Հասարակություն 

Պակիստանի ցուցարարները մոտեցել են կառավարության շենքին, որը շրջափակել են ոստիկանները

Պակիստանի մայրաքաղաքում վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականի պահանջով բազմահազարանոց բողոքի ցույց է ընթանում։ Ցուցարարները մոտեցել են կառավարության շենքին, որը շրջափակել են ոստիկանները։

Բախումներից խուսափելու համար ոստիկանությունը ստվարաթղթերով պատնեշել է անկլավը, որտեղ այլ պետությունների դեսպանատներ են տեղակայված, հայտնում է BBC-ն։

Ցուցարարներին ղեկավարում է «Պակիստանյան շարժում հանուն խաղաղության» շարժման առաջնորդ Իմրան Խանը։ Ցուցարարներն առայժմ հակակառավարական կարգախոսներ են  հնչեցնում՝ չդիմելով բռնությունների։  Վարչապետի հրաժարականին չհասնելու դեպքում նրանք խոստանում են խորհրդարանի դիմաց բազմահազարանոց նստացույց սկսել։

Ընդդիմության հազարավոր կողմնակիցներ պնդում են, որ վերջին տարիների ընտրությունները կեղծվել են։

Զինվորականները ցուցարարներին երկխոսության կոչ են արել։

Նույն շարքից