Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ճապոնիայի վարչապետը 38 տարվա ընդմիջումից հետո կայցելի Իրան

analitik.am

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն 38 տարվա ընդմիջումից հետո կայցելի Իրան: Նշենք, որ  հունվարին Ճապոնիան չեղարկել էր Իրանի դեմ պատժամիջոցները, իսկ փետրվարի սկզբին ստորագրել էր ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր, որը ճապոնական ընկերությունների համար ճանապարհ է բացում իրանական շուկա և խթանում է ներդրումները Իրանի գազի և նավթի արդյունահանման ոլորտում:

Այսպիսով, երկու երկրների բանկերը մասնաճյուղեր բացելու հնարավորություն կստանան:

Ճապոնիայի վարչապետը Իրան կայցելի գործարարների և ճապոնական ընկերությունների ղեկավարների խմբի հետ:

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ այցը տեղի կունենա այս տարի:

Նույն շարքից