Գլխավոր Հասարակություն 

ԱՄՆ-ում ուղևորատար Boeing-ը թռչունների պատճառով վթարային վայրէջք է կատարել

analitik.am

Ամերիկյան United Airlines ընկերությանը պատկանող Boeing-767 ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Հյուսթոնի օդանավակայանում այն բանից հետո, երբ շարժիչներից մեկի մեջ թռչուններ են հայտնվել, հայտնում է Tass-ը:

Օդանավը ուղղություն էր վերցրել դեպի գերմանիայի Մյունխեն քաղաք, սակայն թռչունների հարձակման պատճառով ստիպված է եղել վերադառնալ և բարեհաջող վայրէջք է կատարել:

Օդանավում եղել է 184 ուղևոր: Տուժածներ չկան:

Նույն շարքից