Հասարակություն 

Տարվա սկզբից աշխարհում սպանվել է մարդասիրական կազմակերպությունների 80 աշխատակից

Ընթացիկ տարվա սկզբից աշխարհում սպանվել է մարդասիրական կազմակերպությունների  80 աշխատակից, այն դեպքում, երբ անցած տարի 155 հումանիտար աշխատակից է զոհվել: Հումանիտար հարցերի համակարգման ՄԱԿ-ի գրասենյակի հաղորդմամբ՝ դա վիճակագրության վարման ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է եղել:

Անցյալ տարվա համեմատությամբ զոհվածների թվի աճը կազմել է 66%: Ընդ որում, անցած տարի լուրջ վնասնվածքներ են ստացել տարբեր հումանիտար կազմակերպությունների , այդ թվում՝ ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 171 աշխատակից: Զոհերի առավել շատ թվաքանակը՝ 80%, գրանցվել է Աֆղանստանում:

Օգոստոսի 19-ին զոհվածների հիշատակը հարգել են ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում, որը նշում է Մարդասիրական օգնության համաշխարհային օրը: Այն նվիրված է 2003թ. Բաղդադում Միացյալ Ազգերի ներկայացուցչությունում կատարված ահաբեկչության 11-ամյա տարելիցին: Այն ժամանակ զոհվել էր 22 մարդ, այդ թվում՝ համաշխարհային կազմակերպության 15 աշխատակից:

Նույն շարքից