Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն և ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերին Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Gazeta-ն:
Լավրովն ու Քերին դրական են գնահատել Սիրիայում հրադադարի հաստատմանն ուղղված գործընթացի առաջընթացը:
Գործընկերները կարևորել են նաև ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի գլխավորությամբ Սիրիայում հակամարտության կողմերի միջև բանակցությունների մեկնարկը: