94 տարեկանում սրտային անբավարարությունից մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը, հայտնում է BBC-ն:
Ռեյգանը համարվում էր Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհիներից մեկը ԱՄՆ պատմության ընթացքում՝ իր ամուսնու՝ Ռոնալդ Ռեյգանի կառավարման տարիներին, ով ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցրել էր 1981-1989թթ.:
52 տարի տևացած միությունը համարվում է ԱՄՆ նախագահական կառավարման պատմության մեծագույն սիրավեպերից մեկը: