Թուրքիայում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով ցրել է Կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարության մասնակիցներին, հայտնում է Demokrathaber-ը:
Աղբյուրը հայտնում է, որ Ստամբուլի կենտրոնում կանանց իրավունքների պաշտպանության համար մանուշակագույն պաստառներով ցույցի դուրս եկած կանանցից մի քանիսը ձերբակալվել են:
Իսկ Անկարայում կին ցուցարարներին ցրելու համար ոստիկանները կիրառել են բռնություն, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայում արգելվել են Կանանց միջազգային օրվա կապակցությամբ անկացվելիք բոլոր միջոցառումները: