Վրաստանը ռուսական և իրանական գազից միաժամանակ հրաժարվեց և պայմանավորվածություն ձեռք բերեց ադրբեջանական գազի ներմուծման ծավալների ավելացման շուրջ: Երկարատև բանակցություններից հետո պայմանավորվեցին ադբեջանից ստանալ 500 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ գազ:
Համապատասխան պայմանագիրը օրեր առաջ ստորագրեցին Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն և ադրբեջանական նավթարտադրող «Սոկար» ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Պայմանավորվածության համաձայն Վրաստանը ոչ միայն լրացուցիչ ծավալի գազ կստանա Ադրբեջանից, այլև տեղի ունեցավ գազի սակագնի նվազեցում, որը հնարավոր եղավ դոլարի թանկացման հետ կապված, ըստ այդմ ներկրվող 1000 խորանարդ մետր գազի համար Վրաստանը կվճարի 35-40 դոլար պակաս քան վճարում էր 2011 թվականին կնքված պայմանագրով:
Հատկանշական էր նաև «Սոկար» ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարությունը, ըստ որի նա ասում էր, որ իրենց ընկերությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանի կառավարությունից սատարելու համար:
«Մեր գործընկերոջ հետ մի քանի հանդիպումներից և բեղումնավոր աշխատանքց հետո՝ Ադրբեջանի կառավարությունը և «Սոկար» ընկերութան ղեկավարությունը որոշեց լրացուցիչ ծավալներ մատակարարել «Շահ Դենիզ» (Հարավային Կովկաս)խողովակաշարից: Մեր երկրին հնարավորություն կընձեռնվի Ադրբեջանից ստանալ լրացուցիչ 500 մլն խմ գազ ավելի՝ վերջին տարիների համեմատ, - հայտարարել է Կալաձեն,-ադրբեջանական կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի տեխնիկական անսարքությունների պատճառով սահմանափակումներ չլինեն» :
2012 թվականից այս կողմ Վրաստանի բնական գազի սպառման ծավալները աճել է 40 տոկոսով, ինչն առաջացրեց անհրաժեշտություն լրացուցիչ ծավալի ներկրման համար, այս մասին հայտարարել էր Կախա Կալաձեն, հավելելով, որ այդ պահանջարկը բավարարելու համար Իրանից գազ ներմուծելու անհրաժեշտություն չկա, քանի որ արդեն ձեռք են բերել պայմանավորվածությունները, որը լրիվ կբավարարի իրենց պահանջները:
Վրաստանը բնական գազի արտահանման մասով բանակցություններ սկսեց ռուսական «Գազպրոմի» հետ, որը պայմանավորված էր Հայաստանին մատակարարվող տարանցիկ գազատարի սպասարկման հետ: Ըստ այդմ Վրաստանը պահանջում է իր տարածքով անցնող գազատարի մատուցած ծավալի 10 տոկոսը ստանալ, որպես սպասարկման վճար, ինչպես եղել է մինչ այժմ, սակայն ռուսական ընկերությունը ցանկանում է անցնել ֆինանսական վճարման համակարգի:
Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար Վրաստանը ստանում է օրեկան 1.5-2 միլիոն խորանարդ մետր գազ և նրանց միջև բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Փաստորեն ստացվում է, այնպես, որ իրանական և ռուսական գազից հրաժարվելու պայմաններով Ադրբեջանը էժանացրեց Վրաստանի գազի գինը: