Այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ժառանգություն»-ը անպայման պետք է մասնակցի Գյումրիում և Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրություններին:
«Հրազդանում կայանալիք ընտրություններին չենք մասնակցելու: Դեռեւս որոշում էլ չունենք, թե ում կսատարենք Հրազդանում, սակայն մեզ համար ողջունելի է, որ այնտեղ ընդդիմության ներկայացուցիչ կա։ Ինչ վերաբերում է Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին, ապա միանշանակ մասնակցելու ենք: Շատ շուտով հայտնի կդառնա, թե ինչ ձեւաչափով կմասնակցենք այդ ՏԻՄ ընտրություններին։»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: