Քաղաքական Միջազգային Տնտեսություն 

ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարը

ԱՄՆ-ի պետպարտքն արդեն գերազանցել է 19 տրիլիոն դոլարը: Այդ մասին նշված է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հրապարակած զեկույցում, փոխանցում է Ria Novosti-ն:

Վերջին տարիներին ԱՄՆ պետական պարտքը կրկնապատկվել է, ինչի մեջ շատերը մեղադրում են ներկայիս նախագահ Բարաք Օբամային:

Պարտքի 1/3 մասը կամ 37%-ը կազմում է ուսանողական պարտքերը: Դրանք փոխառություններն են, որոնք ուսանողները վերցնում են բանկերից՝ ուսման վարձը վճարելու համար և կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում այդ վարկերը ամբողջովին երաշխավորված են կառավարության կողմից:

Նույն շարքից