Հայաստան Քաղաքական 

Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Դոխոլյանը

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել է Արթուր Միսակյանի թեկնածությունը: Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, այսօր Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արթուր Միսակյանի նախընտրական գրասենյակի նիստում հաստատվել է Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Դոխոլյանին`  Ա. Միսակյանի նախընտրական շտաբի ղեկավար նշանակելու մասին «Հայկական վերածնունդ» կուսակցության որոշումը:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է նաև  «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության  վարչության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:  Նախընտրական շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները նշանակված են ապրիլի 17-ին:

Նույն շարքից