Գլխավոր Հասարակություն 

Ի՞նչ են նվիրելու պատգամավորները մարտի 8-ին

analitik.am

Կանանց միամսյակին ընդառաջ Analitik.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ, ովքեր ի դեպ չեն կարևորում տոնը, այն առումով, որ բոլորն էլ մեր հետ զրույցում հայտնեցին, որ տոնն ամբողջ տարի է իրենց համար, սակայն այդ օրն էլ են առանձնացնում ու նվերներ անում:

Մեր զրուցակից Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը դժվարացավ հիշել, թե ինչ օրիգինալ նվեր է մատուցել Կանանց տոնի կապակցությամբ:

«Շատ դժվար բան եք ասում, երևի իրենց է պետք հարցնել: Ժամանակին եղել է, որ դասարանի աղջիկներին, ուսուցիչներին, մայրիկին, տատիկին էինք նվերներ անում, մեծանալուն հետ փոխվել են նվերների հասցեատերերը՝ ուսանողական ընկերներ, կին, երեխեք, ամեն անգամ տարբեր է եղել: Սակայն ինձ համար միշտ յուրահատուկ է եղել, հատկապես հիմա, երբ ունեմ 4 աղջիկ, ամեն անգամ աշխատում եմ յուրովի նվեր մատուցել: Երևի լավագույն նվերը մարտի 8-ի համար այն է, որ դու տարվա ցանկացած օր իրենց վերաբերվես ինչպես այդ օրը, այնպես չլինի, որ 365 օր սպասում ես, որ այդ օրը գա, որ վերաբերմունք փոխես»,- ասաց պատգամավորը:

«Բնական է, այդ օրը կան նաև շատ ստանդարտ էլեմենտներ՝ ծաղիկ, բացիկ, ինչպես նաև մի փոքր նվեր, բայց ինձ թվում է գլխավորը այն է, որ իրենք հասկանան, որ գնահատված են»,- հավելեց պատգամավորը:

Թևան Պողոսյանը չցանկացավ մեզ ներկայացնել, թե այս տարի ինչ կերպ է նշելու տոնը, հայտնելով, որ չի ցանկանում «փչացնել անակընկալը»:

Ի տարբերություն Թ.Պողոսյանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն արդեն արել է միամսյակի գլխավոր նվերը:

«Սովորական նվեր ենք անում՝ ծաղիկ, պարֆումերիա, կենդանի շուն էլ եմ նվիրել , բոլորն նվերներն էլ սրտի թրթիռով ենք տալիս, կարևորը նվերն է, ուշադրությունը, այդ օրը բոլորն են սպասում նվերի, բայց իմ կարծիքով այդ օրից անկախ պետք է նվիրել»,-ասաց պատգամավորը:

Վարդան Այվազյանը տոների կապակցությամբ այս տարի իր գլխավոր նվեր-անակընկալը համարեց մարտի սկզբին Թբիլիսիյում տեղի ունեցած հանրահայտ երգիչ Սթինգի համերգի տոմսերը:

«Տոմսերը վերցրել եմ, որպես տոներին նվեր քանի որ Սթինգը մեկ էլ երբ կգար այս տարածաշրջան: Այդ պատճառով միամսյակի նվերը մի քանի օր շուտ արեցի»,- հայտնեց  մեր զրուցակից պատգամավորը:

Նույն շարքից