Լրագրողների հետ ունեցած այսօրվա հանդիպմանն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահեցրել է,որ կուսակցությունը կմասնակցիԳյումրիում եւ Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: «Հրազդանում կայանալիք ընտրություններին չենք մասնակցելու: Դեռեւս որոշում էլ չունենք, թե ում կսատարենք Հրազդանում, սակայն մեզ համար ողջունելի է, որ այնտեղ ընդդիմության ներկայացուցիչ կա։ Ինչ վերաբերում է Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին, ապա միանշանակ մասնակցելու ենք»,- նշել է Զարուհի Փոստանջյանը:
Կուսակցության ներկայացուցչի խոսքով, շատ շուտով հայտնի կդառնա, թե ինչ ձեւաչափով իրենք կմասնակցեն վերոնշյալ ՏԻՄ ընտրություններին։