Հասարակություն 

Իրանում կրկին երկրաժար է եղել, այս անգամ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ

Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին, 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը։

 

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դեհլորան քաղաքից 50 կմ դեպի արևելք։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

 

Սա արդեն 2-րդ երկրաշարժն է շրջանում մեկ օրվա ընթացքում։ Առավոտյան հայտնի էր դարձել, որ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել երկրի հարավում:

Նույն շարքից