Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2014թ. առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում հիմնականում աճել է դրանց բացահայտման արդյունավետությունը: Առանձին հանցատեսակներով արձանագրվել է նաև ցուցանիշների որոշակի նվազում:
Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հրապարակած վիճակագրության համաձայն, 1,1%-ով (95,4%-ից 94,3%) նվազել են հաշվետու կիսամյակում գրանցված, բացահայտման տոկոսում հաշվվող, 2,0%-ով (100%-ից 98,0%) միջին ծանրության, 6,5%-ով (81,5%-ից 75,0%) ծանր և 1,4%-ով (94,0%-ից 92,6%) քրեական հետախուզության գծով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:
0,2%-ով (91,9%-ից 92,1%) բարելավվել են վարույթում գտնվող քրեական գործերով, 1,2%-ով (77,4%-ից 78,6%) ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, փոխարենը 1,7%-ով (96,3%-ից 94,6%) նվազել են միջին ծանրության և 0,9%-ով (90,5%-ից 89,6%) քրեական հետախուզության գծով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում գտնվող 22 ծանր հանցագործություններից 11-ը բացահայտվել է, 8-ը գտնվում է քննության փուլում, իսկ 3-ը մնում է չբացահայտված:
Վարույթում գտնվող առանձնապես ծանր 7 հանցագործություններից 4-ը բացահայտվել է, իսկ 3-ը մնում է քննության փուլում:
Վարույթում գտնվող հանցագործությունների բացահայտման միջին հանրապետականից (92,1%) ցածր ցուցանիշներ ունեն Մարտունու (88,9%), Շահումյանի (75,0%) և Քաշաթաղի (72,2%) շրջբաժինները:
Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված վարույթում գտնվող միակ հանցագործությունը բացահայտված է:
Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում անձնական գույքի գողության (71,4%-ից 72,0%) դեպքերով, այդ թվում բնակարանային գողությունների (60,0%-ից 75,0%):
100%-անոց բացահայտման ցուցանիշներ են արձանագրվել սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու, խուլիգանության, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, պետական գույքի յուրացման կամ վատնման, ավազակության, կողոպուտի, խարդախության, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, պաշտոնեական կեղծիքի և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով: